Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Խուան Իտուրբեն կարող է տեղափոխվել Անգլիա, տեղեկացնում է tribalfootball.com-ը:
21-ամյա արգենտինացին չի կարողանում հարմարվել հռոմեական թիմի խաղաոճին, այդ իսկ պատճառով կարող է տեղափոխվել այլ ակումբ:
Հաղորդվում է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը: «Կարմիրներ»-ը փնտրում են թիմը լքող Ռահիմ Ստերլինգի փոխարինողին:
Նշենք, որ Իտուրբեի տրանսֆերային արժեքը կազմում է 17 մլն ֆունտ:







































