Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լիազորում է Ուկրաինայի պետական կառուցվածքի հարցով հանրաքվեի անցկացումը։ Այս մասին նա հայտարարել է Սահմանադրական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ։
Ընդ որում, ըստ նրա, ֆեդերալացման գաղափարը «վարակ է, կենսաբանական զենք, որը փորձում են Ուկրաինայի վզին փաթաթել արտասահմանից»։
«Նրանց համար, ովքեր շատ են ուզում անցկացնել ֆեդերալացման թեզ, այն դարձնել բանավեճի թեմա, մենք ունենք վերջնական գործիք՝ հանրաքվե։ Եվ ես պատրաստ եմ անցկացնել հանրաքվե Ուկրաինայի պետական կառուցվածքի հարցով, եթե դուք դրանում անհրաժեշտություն տեսնեք»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։
Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կմնա ունիտար պետություն։
Նա նաև հայտարարել է, որ կառավարման խորհրդարանա-նախագահական ձևը համարում է «Ուկրաինայի եվրոպական դեմոկրատական զարգացման երաշխիքը»։
«Ես բավականաչափ իշխանություն ունեմ, որպեսզի իրագործեմ իմ գործառույթները։ Եվ մենք կոալիցիոն ուժերի հետ ամեն ինչ կանենք, որպեսզի ապացուցենք նման մոդելի կենսունակությունը»,- հավելել է նա։







































