Մեկնարկել է 141-րդ շաբաթը, ինչ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը գլխավորում է ATP դասակարգման աղյուսակը: Այսպիսով՝ նա կրկնել է իսպանացի Ռաֆայել Նադալի ցուցանիշը:
Ջոկովիչն իր մոտակա հետապնդողին՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին, գերազանցում է ավելի քան 4000 միավորով:
Հիշեցնենք, որ Ջոկովիչը երեկ հաղթել է Մայամիի «Մասթերս»-ում՝ եզրափակչում առավելության հասնելով Էնդի Մարեյի նկատմամբ: