Ճապոնական NHK հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հյուսիսկորեական առավոտյան թերթերի գլխավոր թեման փորձարկումն է, որը նվիրված էր փետրվարի 16-ին երկրում նշվելիք նախին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրվան և նպատակ ուներ բարձրացնել երկրի վարկանիշը:
«Միջուկային փորձարկումը ցույց է տվել ԱՄՆ-ին և մյուսներին վերջ տալու ժողովրդի և մեր բանակի հաստատուն կամքը»,- գրում է Հյուսիսային Կորեայի աշխատանքային կուսակցության Rodong sinmun թերթը:
Հիշեցնենք, որ երեկ երկրի իշխանությունները հայտարարել էին մեծ կործանիչ ուժով միջուկային կոմպակտ սարքի ստորգետնյա բարեհաջող փորձարկման մասին:
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնում է, որ միջուկային փորձարկումներն անցկացվել են ի պատիվ թշնամության դեմ իրենց ազգային անվտանգության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված միջոցառումների: «ԱՄՆ-ն խախտել է արբանյակների խաղաղ արձակման մեր հանրապետության իրավունքը»,- հայտնում է գործակալությունը:
Ավելի ուշ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել է ավելի մեծ մասշտաբի նոր գործողությունների ձեռնարկման պլանների մասին:









































