Արևմուտքի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին Ռուսաստանը գնալով ավելի ակտիվորեն է «թափահարում միջուկային սուրը», գրում է The Wall Street Journal-ը: Թերթը նշում է, որ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո հաճախացել է «պատերազմական հռետորության» գործածությունը, որն ունակ է մրցելու «սառը պատերազմի» ժամանակների մակարդակների հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներ են հայտնվել՝ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի հետ, որ Մոսկվան պատրաստ էր Ղրիմում իր շահերը պաշտպանել միջուկային զենքով: Հաղորդվում էր նաև, որ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն արևմտյան երկրների ԶԼՄ-ներին մեղադրել է Ռուսաստանի դիվայնացման համար:
Ամերիկյան թերթը գրում է, որ Ռուսաստանի «միջուկային ուժի» մասին հայտարարությունները լավ են ընկալվում ռուսական էլեկտորատի կողմից՝ «սոված» մինչև երկրի կորցրած ռազմական հզորության վերականգնումը, և հնչում են մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը սկսել է ավելի շատ ապավինել միջուկային զենքին:
Պարբերականը նաև նշում է, որ «սառը պատերազմի» ժամանակներում Վարշավայի պայմանագրի երկրների սովորական զինված ուժերը գերազանցել են ՆԱՏՕ-ի ուժերին Եվրոպայում, և Արևմուտքը ստիպված է եղել ապավինել իր միջուկային ներուժին՝ որպես «զսպող գործոնի»: Հիմա Ռուսաստանն ավելի քիչ զինվորներ ունի, ոչ բավարար դաշնակիցներ, իսկ նրա զենքերը լավագույն վիճակում չեն, ասվում է հոդվածում:
Թերթը հավելում է, որ Մոսկվան փոխել է իր պաշտպանական ռազմավարությունը:
Պարբերականը, հաջակցություն այդ միտումի, տարբեր օրինակներ է բերում, մասնավորապես, գրում է ««Տոպոլը» պատժամիջոցներից չի վախենում» շապիկների մասին:












































