ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը փաստաթղթեր է ներկայացրել ԱՄՆ մուտքի վիզա ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է Aftonbladet-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Շվեդիայում ԱՄՆ-ի դեսպանատուն ֆուտբոլիստը դիմում է ներկայացրել մարտի 19-ին: Իբրահիմովիչը ցանկանում է ստանալ մուտքի վիզա՝ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու համար: Հարձակվողը դեսպանատանը եղել է 35-40 րոպե: Դեսպանատան աշխատակիցներն անմիջապես դիմավորել են նրան ու սպասարկել արտահերթ:
Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ Շվեդիայի հավաքականի հարձակվողը կարող է մարզական կարիերան շարունակել MLS-ում:










































