Բրիտանիայի արքայազն Հարրիին, որն Ավստրալիա է ժամանել 4-շաբաթյա ռազմական ծառայություն անցնելու համար, Կանբերայում դիմավորել են «Շիկակարմիրները կառավարում են» պաստառով, գրում է The Guardian-ը: Հարրին Ավստրալական ռազմական հուշարձանի մոտ տեղի բնակիչների հետ հանդիպումն ավարտել է երկուշաբթի օրը, բայց նկատել է «լավ մտածված պաստառը», նշում է թերթը: Պաստառի հեղինակը 12-ամյա Իթան Տոսկանն է:
Ըստ ամենայնի, գրում է պարբերականը, արքայազնը համաձայնել է Տոսկանի պնդմանը: Տղայի խոսքով՝ Հարրին ասել է, որ «Շիկակարմիր լինելը գլխավորն է, ինչ մարդ կարող է լինել»: «Հաճելի էր արքայազն Հարրիի ձեռքը սեղմելը»,- հավելել է Տոսկանը:
Ավստրալիայի պաշտպանության ուժերում Բրիտանիայի արքայազնը կծառայի որպես Ուելսի կապիտան: Նա կլինի Սիդնեյի, Դարվինի և Փերթի գնդերում:










































