Ռուս միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը մտադիր է 16 մլրդ դոլար ներդնել Եվրոպայում և ԱՄՆ-ում հեռահաղորդակցական և տեխնոլոգիական ընկերություններում: Այս մասին հայտնում է The Financial Times-ը:
Ակտիվները մտադիր է ձեռք բերել Լոնդոնում գրանցված LetterOne Technology ընկերությունը, որի տերերն են Միխայիլ Ֆրիդմանը և նրա ռուս գործընկերները:
Վերահսկիչ խորհրդում արդեն նշանակվել են հեռահաղորդակցության բիզնեսում աշխատած մի քանի թոփ-մենեջերներ՝ Lastminute.com-ի համահիմնադիր Բրենթ Հոբերմանը, Google-ի նախկին թոփ-մենեջեր Օսամա Բեդյեն, Skype-ի նախկին ղեկավար Ռասս Շոուն, Vodafone-ի համահիմնադիր Ջուլիան Հորն-Սմիթը:
LetterOne Technology-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Ռեզնիկովիչը հայտարարել է, որ ձեռքբերումները կարող են լինել տարբեր ոլորտներում՝ սկսած ավանդական հեռահաղորդակցական ֆիրմաներից, վերջացրած հավելվածներ մշակող ընկերություններով:










































