Բոսնիայի և Հերցեգովինայի խորհրդարանը երեքշաբթի անվստահության քվե են հայտնել Ներմին Նիկշիչի կառավարությանը՝ երկարաձգված տնտեսական ճգնաժամի պատճառով:
Ինչպես հաղորդում են բոսնիական լրատվամիջոցները՝ անվստահության քվեն հայտնել են 7-ժամյա քննարկումներից հետո: Դաշնության կառավարության հրաժարականին կողմ են քվեարկել 58 պատգամավորներ, դեմ՝ 26-ը, 6-ը ձեռնպահ է մնացել: Համապատասխան նախաձեռնությունը ձեռնարկել են չորս կուսակցություններ, որոնք կազմել են խորհրդարանական մեծամասնություն:












































