Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Զորակոչվելուց 3 օր անց մահացած զինվորի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է. մայրը անկողնային հիվանդ է, հայրը՝ կորցրել աշխատանքը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվում է 2012-ին տեղի ունեցած 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան գործով դատավարությունը։ Վերջին մեկ ամսում դատն անընդհատ հետաձգվում է, հաջորդ դատը նշանակվել է ապրիլի 15-ին՝ ժամը 16:00-ին։

Հիշեցնենք, որ Ջրաշենում բնակվող Սահակյանների ընտանիքի ավագ որդուն՝ Նորայր Սահակյանին, 2012-ին բանակ տարան՝ Խոջալու, 45 ժամ հետո զինվորական համազգեստով նրա դին տուն բերեցին: 2012թ. դեկտեմբերի 21-ին տղան առողջ, առանց որևէ խնդրի Էրեբունու շրջանի զինկոմիսարիատից զորակոչվեց բանակ: Կենտրոնական հավաքակայանում վեց ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր մինչև 38.3 աստիճան: Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, որը գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ տալով՝ ուղարկել էին Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ է զգացել, փսխել է, բայց նրան օգնություն չեն ցուցաբերել: Բանակում Նորայրին կարողացել են պահել 48 ժամ:

Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ինչը նախատեսում է 3-6 տարվա ազատազրկում: Քրեական գործ է հարուցվել Կարեն Ջուլհակյանի (հերթապահ մայոր, հավաքակայանի պատասխանատու), ուղեկցող ենթասպա Վարուժան Մանասյանի, հերթապահ բժիշկ Արկադի Չախոյանի, Իվանովոյի ինֆեկցիոն բաժանմունքի պետ Մհեր Դավիդյանցի նկատմամբ (314-րդ հոդվածով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով):

Նորայրի մահից հետո ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում, մայրը՝ Կարինեն, անկողնային հիվանդ է դարձել, իսկ հայրը՝ Նվերը, կորցրել աշխատանքը, քանի որ ընտանիքից միայն հայրն է կարողանում մասնակցել դատական նիստերին և հաճախ էր աշխատանքից բացակայում։ Ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում։

Մայրը՝ Կարինեն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ մի քանի ամիս առաջ ճարահատյալ դիմել է պաշտպանության նախարարություն, ներկայացրել խնդիրը։ Սակայն Աշիկ Պողոսյանը, ով զբաղվում է համապատասխան հարցերով, դադարել է որդեկորույս մոր զանգերին պատասխանել։

«Այսօր այն վիճակում եմ, որ դիմում եմ ու արհամարհվում եմ, իսկ տեղի ունեցածը ոչ իմ, ոչ էլ ամուսնուս պատճառով է եղել, թող մի քիչ պատասխանատվություն ունենան, որ երեք անչափահաս կա, այնպիսի վիճակում եմ. վարձով ենք ապրում, քանի ամիս է՝ վարձն էլ չենք կարողանում մուծել։ Ես այնպես եմ պահել իմ երեխաներին, որ ոչ ոք չի պահել, բայց այսօրվա դրությամբ իմ երեխան սոված օր է անցկացնում։ Դիմել եմ պաշտպանության նախարարություն, ինձ ասում են՝ դիմիր սոցապնախարարություն, ես ասում եմ՝ ինչո՞ւ դիմեմ սոցապ, սոցա՞պն է տունս քանդել, իմ երեխեքին մայրությունից զրկել՝ ես այսօր մայր չեմ իրենց համար։ Մի աման ճաշ չեմ կարողանում եփել, ամբողջ նյարդերս թուլացել են, անգամ բժշկի չեմ կարողանում գնալ, անկողնում պառկած եմ, արևի երես էլ չեմ տեսնում»,- հուզված նշեց տիկին Կարինեն։

Ամուսինը աշխատանք է փնտրում, օրվա մեջ հարյուր տեղ գնում է, բայց ապարդյուն։ Կինը հիմա խնդրում է գոնե ամուսնու աշխատանքի հարցը լուծեն, որ կարողանան երեք անչափահասների հոգսերը հոգան։

«Ես երբեք չէի դիմի իրենց, բայց այս երեք անչափահասն են մեղք, ես իմ ինքնասիրությունը դրեցի մի կողմ, դիմեցի իրենց, այդքանից հետո՝ ոչ մի բան։ Ես երդվել էի, որ ոչ մի բանով չեմ դիմի իրենց, բայց հանգամանքներն են ստիպում»,- ասաց մայրը։

Դատական նիստերին մայրը չի կարողանում մասնակցել, մի քանի անգամ տեսանյութերով է հետևել գործընթացին. «Գինեկոլոգի, ինչպես նաև մյուսների փաստաբանները դուրս չեն գալիս։ Իմ երեխուն չեմ կարող հետ բերել, ես ինչ անում եմ՝ իմ երեխու համար չեմ անում, ես անում եմ իրենց երեխաների համար, որ վաղը-մյուս օրը… երեխա ունեն, չի կարելի փողով այս դատական գործընթացը կոծկել, ծածկել։ Զարմացած եմ նրանց սառնասրտության և խղճի վրա։ Բայց չէ՞ որ ես որևէ մեկից որևէ բան չեմ խնդրել, թողնեմ այս երեքը այսպես կործանվե՞ն»,- ասաց մայրը՝ հավելելով, որ հիմա բոլոր մեղավորներին հանձնում է Աստծո դատաստանին. եթե դատավորը ծածկի նրանց, թող Աստծուց տեսնեն իրենց պատիժը, քանի որ իրենք մեկ հոգու գլուխ չեն կերել, մի ամբողջ ընտանիքի վիզ են ծուռ թողել. 37 տարեկան կինն արդեն անկողնային հիվանդ է։

«Ամուսինս երկու դատ է՝ ոտքով է գնում դատարան, ինչքա՞ն խնդրես մարդկանցից, մի՞թե իմ խոսքը տեղ չի հասնում նախարարին։ Ու եթե այս անտարբեր վերաբերմունքը շարունակվի, կխնդրեմ մեկին, իմ երեք երեխաների հետ կգանք նախարարության դիմաց նստելու, նստացույց կանենք՝ մինչև իջնեն։ Ուրիշ ճար չկա, հոգուս ուղղակի հասել է»,- ասաց նա։

Հայրը՝ Նվեր Սահակյանը, նշեց, որ դատական նիստերից այնպիսի տպավորություն է ստանում, որ ուզում են ամեն բան բարդել նրա վրա, երեխային ընդհանրապես իրավունք չունեին պատվաստել։ Դատաբժշկական եզրակացության մեջ նշված է, որ երեխան ունեցել է ինչ-որ թաքցնող հիվանդություններ, որոնք թույլ չէին տալիս պատվաստում անել, սակայն փորձագետները ապացուցում են, որ յուրաքանչյուր մարդու մոտ կան թաքնված հիվանդություններ։

Հոր խոսքով՝ այս ընթացքում պարզվել է, որ Նորոն շատ վատ է եղել. «Սուրեն Աբրահամյանը մոտեցել է երեխուն, ասել է՝ ինչ կարող եմ քեզ համար անել, երեխան խնդրել է, որ իրեն ուղարկեն Երևան, ասել է՝ ինձ լավ չեմ զգում, նա էլ պատասխանել է, որ չի կարող, քանի որ դրա իրավասությունները չունի։ Այդպես երեխուն տարել հասցրել են Ղարաբաղ։ Իսկ Ղարաբաղում երբ տաքություն է ունեցել, հարցրել է՝ երբվանի՞ց է սկսվել, երեխան ասել է, որ այնտեղ ներարկումից հետո, որ բժիշկն էլ հաբ է տվել, ուղարկել Ղարաբաղ»։

Նվեր Սահակյանը պատմեց նաև, որ զինվորը, որ Նորոյի հետ հոսպիտալում պառկած է եղել, դատարանում պատմել է, որ բուժքույրը մտել է հիվանդասենյակ՝ ներարկելու, իրենք ասել են՝ պետք չէ, դռան մոտից բուժքույրը հետ է գնացել, բուն վիճակը եղել է ժամը 22։00-ին, երբ վերակենդանացման բաժնի պետը եկել է տեսնելու, թողել գնացել է։ «Պնդում եմ՝ երեխես մահացել է բժիշկների անտարբերությունից։ Երեխուս սաղ-սալամաթ ուղարկեցի, 40 ժամ չկարողացան պահել, ամենաշատ մեղքի բաժինն ունի գինեկոլոգը, նաև ճանապարհի բժիշկը։ Եվ եթե դատի ավարտին ինչ-որ բան ինձ դուր չգա, ես բողոքարկելու եմ, գնալու եմ մինչև վերջ»,- ասաց հայրը։

Նվեր Սահակյանը նշեց, որ մի քանի ամիս առաջ դիմել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Վերջինս անմիջապես հրաման է տվել աջակցելու ընտանիքին: Եվ եթե Արծրուն Հովհաննիսյանը Նորայրի ծնողների բոլոր զանգերին պատասխանում էր, ապա նրանք, ովքեր հիմա անմիջապես պետք է զբաղվեին այս հարցով, դադարել են առհասարակ Նորայրի ծնողների զանգերին պատասխանել: «Մեր համարը հավանաբար սև ցուցակ են գցել»,-հավելեց հայրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում