ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտին Մերձավոր Արևելքի երկրներ այցի ժամանակ հանդես կգա տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա ռազմավարության մասին ելույթով: Այս մասին Օբաման հայտարարել է երեքշաբթի օրը՝ ամենամյա ուղերձով դիմելով Կոնգրեսին:
«Մենք (ԱՄՆ) կմնանք դաշինքների միջուկը Ամերիկաներից մինչև Աֆրիկա, Եվրոպայից մինչև Ասիա: Մերձավոր Արևելքում մենք կաջակցենք մարդկանց իրենց իրավունքների և ժողովրդավարության անցնելու համար պայքարում: Մենք չենք կարող մեզ թույլ տալ կուրս թելադրել այնպիսի երկրների, ինչպիսին է՝ Եգիպտոսը, բայց կարող ենք հանդես գալ մարդու իրավունքների օգտին: Այս ամենի մասին ես կպատմեմ եկող ամիս Մերձավոր Արևելք իմ այցի ժամանակ»,- ասել է Օբաման:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը կշարունակի Իսրայելի հետ համագործակցության խորացման կուրսը: Նա նաև նշել է, որ փոփոխությունների ժամանակները Մերձավոր Արևելքում «անհանգիստ» կլինեն,- փոխանցում է RIA Novosti-ն:









































