Կործանված Airbus A320-ի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը համացանցում օգտագործում էր «Օդային դև» ծածկանունը, գրում է Bild am Sonntag-ը։ Ինչպես նշվում է՝ հենց այդ անվամբ էլ նա իր համակարգիչ էր մտել մարտի 16-23-ն ընկած շրջանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անդրեաս Լուբիցը կործանումից մեկ օր առաջ համացանցում տեղեկություններ է փնտրել խցիկի դռների և դրանց պաշտպանվածության մասին։ Դա հայտնի է դարձել նրա անձնական համակարգչի զննումից հետո։










































