Պերուի հնագետները հնագույն տաճար են հայտնաբերել, որի վաղեմությունը, մոտավոր հաշվարկներով, գնահատվում է առնվազն 5000 տարի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կառույցը հայտնաբերվել է երկրի մայրաքաղաք Լիմայից ոչ հեռու:
Ուղղանկյուն շենքի կենտրոնում զոհասեղան է գտնվել: Տաճարից բացի, հնագետները հայտնաբերել են նաև շուրջ տասը տարբեր շինություններ:
Ինչպես հավաստում են գիտնականները, այդ հնագույն քաղաքը, որն անվանվում է Էլ-Պարաիսո, Պերուի ամենամեծ հնագիտական բացահայտումներց մեկն է:










































