Քիմիկոսները սովորել են քրտինքը վերածել օծանելիքի: Ինովացիոն քիմիական համակարգը քրտնարտադրության ժամանակ ուժեղացնում է հաճելի բույրը մաշկի վրա: Որքան շատ է մարդ քրտնում, այնքան ավելի լավ հոտ է նրա վրայից գալիս: Հայտնագործության մասին հաղորդվում է Chemical Communications ամսագրում:
Բրիտանացի քիմիկոսները ստեղծել են մոլեկուլներ, որոնք թույլ են տալիս բուրումնավետ մոլեկուլներին առանձնանալ՝ արձագանքելով ջրին: Արդյունքում օծանելիքը սկսում է իր բույրը տալ ջրի հետ հարաբերվելիս՝ թույլ տալով, որ բույրն ուժեղանա քրտնարտադրության ժամանակ:
Հետազոտության համահեղինակ Նիմալ Գունարատն (Nimal Gunaratne) նոր համակարգը համեմատել է կապարաձույլի հետ, որը թույլ չի տալիս բուրմունքին ցնդել: Ջուրը հանդես է գալիս մկրատի դերում, որն առանձնացնում է օծանելիքի բույրը:
Նոր տեսակի օծանելիքն ընդունակ է հեռացնել տհաճ հոտերը՝ կապված քրտնարտադրության հետ:








































