Friday, 03 05 2024
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ

Հայաստանի ետմղձավանջը

Հայաստանի տնտեսական վիճակն ավելի ու ավելի է վատթարանում, ցուցանիշները նվազում են, տեղական արտադրությունն ընդհանրապես հայտնվել է կաթվածահար վիճակում, քանի որ նախ կորցրել է արտահանման հիմնական շուկան՝ Ռուսաստանը, ու բացի այդ էլ` Ռուսաստանից տրանսֆերտների ծավալի նվազումը գցում է գնողունակությունը հայկական շուկայում և էլ ավելի է սրվում մրցակցությունը ներկրվող ապրանքի հանդեպ, որն ըստ էության ավելի էժան է:

Հայաստանի օրեցօր վատթարացող տնտեսական վիճակը կապվում է ԵՏՄ-ին անդամակցության հետ, ինչն իրականում այդքան էլ մոտ չէ ճշմարտությանը: Բանն այն է, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար առաջացնում է բոլորովին այլ խնդիրներ, քան զուտ տնտեսական վիճակի վատթարացումը: Տնտեսական վիճակի վատթարացումը հետևանք է մինչ ԵՏՄ-ն եղած խնդիրների: ԵՏՄ-ի պարագայում մենք գործ ունենք ոչ թե առաջացած նոր խնդիրների, այլ պարզապես խնդիրների լուծման հնարավորությունների սահմանափակման հետ: Դա չի նշանակում, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար չի առաջացրել խնդիրներ: Առաջացրել է, ու դեռ էլի կառաջացնի, բայց հարցի առանցքային նշանակությունն այն է, որ ԵՏՄ-ն ինքնին որպես խնդիր է Հայաստանի համար հնարավորությունների սահմանափակման առումով: Իսկ հնարավորությունները Հայաստանին անհրաժեշտ էին տնտեսական վիճակի հաղթահարման ուղիներ փնտրելու համար:

Դիտարկենք պարզ օրինակ: Ռուսաստանում ռուբլու անկման հետևանքով հայկական արտադրանքը կանգնած է այդ երկրի շուկան կորցնելու վտանգի առաջ: Միաժամանակ հայ գործարարներն ասում են, որ իրենց համար շատ դժվար է գտնել այլ շուկաներ, քանի որ չեն համապատասխանում ստանդարտներին. օրինակ` եվրոպական 500-միլիոնանոց առավել գնողունակ շուկան, որը Հայաստանի համար առավելագույնս հասանելի էր դառնում եվրաասոցացման շնորհիվ: Հայ գործարարներն ասում են, որ այդ շուկայում տեղ զբաղեցնելու համար տարիներ են պետք, մեծ միջոցներ: Դա այդքան էլ այդպես չէ:

Տարիներ ու մեծ միջոցներ պետք էին, երբ Հայաստանը դեռ ԵՏՄ պահածոյի մեջ չէր փակված: Երբ Հայաստանը փակվեց ԵՏՄ պահածոյի մեջ, ըստ որում` շատ ու շատ գործարարների լռության և լուռ հավանության, իսկ հաճախ էլ նաև ուղղակի քարոզի պայմաններում, արդեն եվրոպական շուկա մուտք գործելու, հաստատվելու, տեղ ունենալու համար ոչ թե տարիներ, այլ դարեր են պետք: Կամ այլ կերպ ասած` դա հավերժական խնդիր է և պայմանավորված է արդեն նրանից, թե ինչքան կմնա ԵՏՄ-ն կամ Հայաստանն ինչքան կմնա ԵՏՄ-ում:

Ռուսական շուկան փակվելու էր անկախ ԵՏՄ-ից, քանի որ միջազգային պատժամիջոցներն ու նավթի գնանկումը գցեցին ռուբլու արժեքը կրկնակի: ԵՏՄ-ն պարզապես Հայաստանը դրել է սահմանափակումների մեջ և այդպիսով էլ ավելի բարդացրել երրորդ շուկաներ փնտրելու հնարավորությունը: Դա է ԵՏՄ խնդիրը: Այսինքն` Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին զրկել է տնտեսական մարտահրավերներին արագ և ճկուն արձագանքելու հնարավորություններից: Այլ կերպ ասած` ԵՏՄ-ն ուղղակի լուծել է քաղաքական մի խնդիր՝ Ռուսաստանի ազդեցության գոտում պահել Հայաստանին, որը կարող էր օգտվել ռուսական տնտեսական ճգնաժամի, ռուսական տնտեսության, հետևաբար և ռուսական իշխանության թուլացման հնարավորությունից և ճողոպրել: ԵՏՄ-ն Հայաստանի համար փակում է ճողոպրելու ճանապարհը, ինչն էլ հիշեցրեց, օրինակ, ՌԴ Պետդումայի նախագահ Նարիշկինը երևանյան իր այցով:

Ահա ամբողջ խնդիրը՝ ԵՏՄ-ն մեզ համար խնդիրներ առանձնապես չի առաջացրել, ԵՏՄ-ն մեզ զրկել է ժամանակի ընթացքում առաջանալիք խնդիրներին արձագանքելու, ելքեր գտնելու հնարավորությունից, ընտրությունից: Երբ մենք փորձում ենք ԵՏՄ-ն դիտարկել խնդիրներ առաջացնելու, առկա տնտեսական ճգնաժամը խորացնելու դիտակետից, ապա դրանով խճճում ենք իրավիճակն ու հնարավորություն տալիս այդ կառույցի անփաստարկ ջատագովներին, նաև այնպիսի ռուսական դեսանտայիններին, ինչպիսին Երևանը մեծ քանակությամբ տեսավ վերջին օրերին ՌԴ Պետդումայի և այլ պատվիրակությունների տեսքով, արդարացնել ԵՏՄ-ն՝ թե խնդիրները անդամակցությունից չեն, թե ունեն այլ աղբյուրներ, թե անկախ այդ ամենից դրանք լինելու էին և այլն:

Իսկ երբ ԵՏՄ խնդիրը դիտարկում ենք հնարավորությունների, ելքերի, ընտրության սահմանափակման տեսանկյունից, ապա իրավիճակը դառնում է պարզ, զուլալ, հստակ, և ակներև է դառնում, որ այդ կառույցը պարզապես կապել է Հայաստանի ձեռքերն այն դեպքում, երբ ճգնաժամային իրավիճակներում ամենաառաջնային ու ամենաարդյունավետ գործոններից մեկը դառնում է ազատությունը՝ թե մարդկային, թե հասարակական, թե պետական մակարդակներում: Ազատությունն է ճգնաժամի հաղթահարման առաջնային գրավականը: Այդ գրավականի առկայությունն է, որ թույլ է տալիս ստեղծագործական պոտենցիալի լիարժեք իրացում, ինչի շնորհիվ էլ ճգնաժամերը հանդիսանալով կարճաժամկետ ցնցումների, վայրիվերումների, նույնիսկ անհատական տառապանքների պատճառ, երկարաժամկետ առումով վերածվում են մեկնարկի, նոր սկիզբ են դառնում հասարակական և պետական ընթացքի համար:

Ճգնաժամերն ինքնին հաճախ ունենում են տնտեսական բուժիչ ցիկլային նշանակություն, բայց դրա համար պետք է գործելու ազատություն: Ազատության բացակայությունը ճգնաժամը վերածում է մղձավանջի: Հայաստանն այդ իմաստով ճգնաժամի մեջ չէ, այլ մղձավանջի, որովհետև հասարակական կենսամշակույթի, հասարակական հարաբերությունների, նաև պետական մակարդակում ազատության գրեթե տոտալ բացակայությանը ներկայումս ավելացել է նաև ազատության սահմանափակումը աշխարհաքաղաքական՝ ԵՏՄ-ի մակարդակով: Դրա հետևանքով ճգնաժամը Հայաստանում դառնում է մղձավանջ կամ ետմղձավանջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում