Friday, 03 05 2024
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Հայ-չինական համագործակցության վերաբերյալ Մոսկվան «անհանգստանալու շատ բան չունի»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած պետական այցի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների արդյունքներով ստորագրեց «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիրը:
Հռչակագիրն իրենից ենթադրում է ոչ միայն հայ-չինական տնտեսա-քաղաքական և մշակութային համագործակցություն, այլ նաև ռազմական:

Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանին այս փաստը բոլորովին չի անհանգստացնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը:

http://pic2.1in.am/assets/uploads/2015/01/96733.jpg

Նրա խոսքերով՝ եթե հայ-չինական ռազմական համագործակցությունը սկսված լիներ մոտավորապես 10 տարի առաջ, երբ Ռուսաստանը Չինաստանի հետ կոնֆլիկտային հարաբերություններ ուներ, ապա դա Ռուսաստանին կանհանգստացներ: «Բայց այժմյան իրավիճակում, մանավանդ` սկսած երևի թե անցած տարվանից, երբ Չինաստանն, ըստ էության, չպաշտպանեց Արևմուտքին, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում, որ Հայաստանն էլ հիմա համագործակցի Չինաստանի հետ»,- ասաց Ցիգանոկը:

Մեր այն հարցին, թե Ռուսաստանը դեմ չի՞ լինի նաև այն հանգամանքին, որ տարածաշրջանում, Արևմուտքից ու Ռուսաստանից բացի, հայտնվի մեկ այլ՝ երրորդ խաղացող, Անատոլի Ցիգանոկն արձագանքեց․«Սկզբունքորեն` ոչ: Այն հայտարարությունը, որ եղավ հայկական մամուլում` հայ-չինական համագործակցության հետ կապված, մենք դրական ենք համարում, և լավ կլինի, որ այդ համագործակցությունը իսկապես լինի: Մենք կարծում ենք, որ անհանգստանալու շատ բան չունենք»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Փորձագետը հավելեց, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, և այս համագորակցությամբ ոչ մի բան չի փոխվում: « Հավելյալ համաձայնությունները միայն օգուտ են Հայաստանին, մանավանդ` այն դեպքում, երբ Ռուսաստանն այդ երկրի հետ սկզբունքային խնդիրներ չունի, առճակատման մեջ չէ»:

Ցիգանոկը հավելեց, որ Հարավայաին Կովկասում, բացի ՀԱՊԿ-ից, նաև ՆԱՏՕ-ն էական նշանակություն ունեցող կառույց է, քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը հիմա հետաքրքրված են այդ միությանն անդամակցությամբ: «Թեպետ ես կարծում եմ, որ ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնա, որովհետև Ռուսաստանը հիմա տարածքային վեճ ունի Վրաստանի հետ, Ադրբեջանն էլ իր վզին՝ Ղարաբաղյան հակամարտությունը: ՆԱՏՕ-ին դա բնավ պետք չէ: Ուրեմն ի՞նչ խնդիր կա, որ հայտնվի երրորդը, որը Ռուսաստանի հետաքրքրություններին չի հակասում»,- ասաց փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում