Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել 2016-ի մայիսին կայանալիք Լոնդոնի քաղաքապետի ընտրություններին: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Նրանց տվյալներով՝ Բլումբերգին նախընտրական արշավին մասնակցելու համար համոզում են մի շարք ազդեցիկ բրիտանացի պահպանողականներ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի մտերիմ խորհրդական Սթիվ Հիլթոնը:
«Ուղղակի հրաշալի կլիներ, եթե Բլումբերգը դառնար Լոնդոնի քաղաքապետ: Այդ քաղաքին հենց այդպիսի պրագմատիկ և նպատակասլաց առաջնորդ է պետք»,- ասել է նա:
Նշվում է, որ Բլումբերգն իր առաջադրվելու հնարավորությունը քննարկել է Լոնդոնի ներկայիս քաղաքապետ, իր մտերիմ ընկեր Բորիս Ջոնսոնի հետ:











































