Սիրիայում զինված հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է մոտ 70 հազարի: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Նավի Փիլայը:
Կազմակերպության գնահատմամբ` 2013թ. սկզբից երկրում զոհվել է շուրջ 9000 մարդ:
ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Փիլայն ասել է, որ Սիրիայի հարցով կոնսենսուսի բացակայությունը սարսափելի արդյունքների է հանգեցրել, և արդյունքում քաղաքացիական բնակչությունը սարսափելի գին է վճարել:
2013թ. հունվարի սկզբին ՄԱԿ-ը Սիրիայի հակամարտության զոհերի թիվը գնահատել էր մոտ 60 հազար մարդ:








































