Արաբական Միացյալ Էմիրություններում մոլեգնում է ավազե փոթորիկը, որը հանկարծակիի է բերել Դուբայի բնակիչներին ու զբոսաշրջիկներին: Այս մասին գրում է Mirfaktov.com-ը:
Ուժեղ քամին օդ է բարձրացրել քաղաքը շրջապատող անապատի ավազը, ինչը սահմանափակ է դարձրել տեսողությունը: Քաղաքի բնակիչներն ու հյուրերը պաշտպանիչ դիմակներ են կրում:
Դուբայի միջազգային օդանավակայանում շատ չվերթներ չեղյալ են հայտարարվել, իսկ հարյուրավոր ուղևորներ դարձել են մոլեգնած տարերքի պատանդը:
Աբու Դաբիի ոստիկանությունում արդեն հայտնել են մեկ ավտովթարի մասին և հիշեցրել անվտանգության միջոցառումների մասին:
Չնայած որ այս տարածաշրջանում հաճախ են նմանատիպ փոթորիկներ լինում` Դուբայի բնակիչները ցնցված են տարերքի ծավալով:















































