ԴԱԻՇ-ի բազմաթիվ գրոհայիններ արդեն վարակվել են տանջալից և մահաբեր վարակիչ վիրուսով, որի պատճառով մարդն ուղղակի ողջ-ողջ հոտում է։ Դա տրոպիկական լեյշմանիոզ հիվանդությունն է, որը փոխանցվում է մժեղների խայթոցի միջոցով, որը վարակում է զոհի մաշկը և ենթամաշկային հյուսվածքները։ Արդեն հայտնի է, որ վարակվել են ավելի քան 100 հազար գրոհայիններ։
Արտաքնապես այս հիվանդությունը մեծ բաց վերքի տեսք ունի, որը նման է հոտած մարմնի, և եթե ճիշտ ժամանակին չարվի համախատասխան դեղորայքային միջամտություն, այն կարող է հասցնել մահվան։ Սակայն գրոհայինների կողմից բժշկությունից հրաժարումը, ինչը նրանք կոչում են մեղք, հակասանիտարական վիճակն ու հիգիենայի տարրական կանոնների բացակայությունը հասցրել է ԴԱԻՇ-ի գրոհայինների շրջանում դրա մասշտաբային տարածմանը։
Ինչպես տեղեկացնում է The Su-ը՝ հիվանդության ամենամեծ աղբյուրը Ռաքայում է, այն արդեն սպառնում է վերածվել համաճարակի։










































