Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին քննադատել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի դերը։
«Բաղդադը համարյա շրջապատված էր ԴԱԻՇ-ի կողմից, և ոչ ոք, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ոչինչ չարեց»,- հայտարարել է Ալ-Աբադին՝ Spiegel-ին տված հարցազրույցի ժամանակ։
Հրատարակությունը գրում է, որ վարչապետը մեղադրել է ամերիկյան կառավարությանն այն բանի մեջ, որ այն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Իրաքին չի տրամադրել արագ և արդյունավետ օգնություն։
Միևնույն ժամանակ Ալ-Աբադին գնահատել է Իրաքի և Գերմանիայի Ազգային հետախուզական ծառայության միջև համագործակցությունը՝ նշելով, որ ծառայության աշխատակիցներն իրազեկել են Բաղդադին Գերմանիայի այն քաղաքացիների մասին, որոնք միացել են ԴԱԻՇ-ին։ Վարչապետը նաև հիշեցրել է, որ Գերմանիան ահաբեկիչների դեմ պայքարի համար անհրաժեշտ զենք է մատակարարում։
Ալ-Աբադին գնահատել է նաև Իրանի աջակցությունը՝ իրաքյան կողմին զենք և խորհրդատուներ մատակարարելու համար։ Ինչպես նշվում է՝ Թեհրանն առաջիններից մեկն է սկսել պայքարը ԴԱԻՇ-ի դեմ՝ առաջին հերթին պաշտպանելով սեփական շահերը։










































