Բելառուսում դեռ անցած տարվա դեկտեմբերին սահմանված մանրածախ գների արգելքի աճը չեղյալ է հայտարարվում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Բելառուսի նախարարների խորհրդին:
Պետական կարգավորման խստացումից հետո երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել էր, որ սխեման կպահպանվի ընդմիշտ:
Անցած տարվա վերջին Բելառուսի կառավարությունը արժութային ճգնաժամի ֆոնին կայացրեց №1207 որոշումը, որը փաստացի մորատորիում սահմանեց գների բարձրացման վրա՝ համեմատած այն գների հետ, որ գործում էին 2014թ. դեկտեմբերի 18-ին:
Մարտին Բելառուսում գործել է ԱՄՀ-ի հերթական դիտորդական առաքելությունը: Դրա արդյունքով հիմնադրամը խորհուրդ էր տվել Բելառուսի իշխանություններին իրականացնել գնագոյացման լիբերալիզացիա:











































