Adidas ընկերությունը, որ համարվում է սպորտային հանդերձանքի գլխավոր մատակարարներից մեկը, որոշել է հեղափոխություն մտցնել NBA-ում՝ պատրաստելով նոր ոճի մարզահագուստներ:
«Golden star warriors»-ի համար պատրաստված փորձնական տարբերակը դեղին գույնի, կիսաթև մարզաշապիկ է: Այդ մարզահագուստով թիմը երեք խաղ է անցկացնելու: Adidas-ը հույս ունի, որ այս նախաձեռնությունը հավանության կարժանանա մյուս ակումբների կողմից:







































