Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

«Շշերի Մելոյի» եղբայրը ևս ուզում է դառնալ Աբովյանի քաղաքապետ

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական ինտրիգային լինել, քանի որ այդ պաշտոնին հավակնողների թիվը գնալով մեծանում է:

Երեկ մենք արդեն իսկ գրել էինք, որ ամենահավանական թեկնածուն, որ մեզ հետ զրույցում չէր թաքցրել առաջադրվելու իր ցանկությունը, «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանն է՝ Պալաչ մականունով:

Ըստ շրջանառվող լուրերի՝ թեկնածուների շարքում է լինելու նաև Աբովյանի քաղաքապետի տեղակալ Անդրանիկ Պետրոսյանը, ով Կարապետ Գուլոյանի մարզպետ նշանակվելուց հետո դառնալու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը: Նշենք, որ Պետրոսյանը ընդամենը 10 օր առաջ էր նշանակվել քաղաքապետի տեղակալ: Նա ԲՀԿ-ական է և համարվում է Գուլոյանի «մարդը»: Դրան զուգահեռ՝ կարծիք կա, որ Պետրոսյանի առաջադրմամբ շահագրգռված է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Աբովյանում ԲՀԿ-ի իշխանությունը պահպանելու տեսանկյունից:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շշերի Մելո) եղբայրը՝ Վարդան Մանուկյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է և մի շարք բիզնեսների սեփականատեր: Հենց նրան է պատկանում Աբովյան-Արզնի խճուղու վրա գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրը: Բացի այդ, նա հանդիսանում է եղբոր՝ «Սարանիստ» շշերի գործարանի գլխավոր տնօրենը ու Գուլոյանի մտերիմներից: Մանուկյանը, սակայն, չի շտապում վերջնական որոշում կայացնել:

Քաղաքապետի պաշտոնի բոլոր հավակնորդներն էլ սպասում են ՀՀԿ-ի որոշմանը. կախված նրանից, թե Հանրապետական կուսակցությունն ում կառաջադրի քաղաքապետի պաշտոնում, ըստ այդմ էլ ավելի հստակ կդառնան իրենց անելիքները: Առայժմ խոսվում է, որ ՀՀԿ-ն կառաջադրի հենց Արթուր Հարությունյանին: Սակայն, միևնույն ժամանակ, եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանը մարզը նվիրել է Գագիկ Ծառուկյանին, չի բացառվում, որ հենց Վարդան Մանուկյանը դառնա հիմնական թեկնածուն:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում