ԱՄՆ-ում պոռնոկայքի սեփականատեր Քևին Բոլերթը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ անձնական տվյալների գողության և ոտնձգությունների համար։ Կայքում տեղադրվել են կանանց ինտիմ լուսանկարներ: Այս մասին գրում է BBC-ն
Սան Դիեգոյի դատախազների խոսքերով՝ նրան են պատկանում UGotPosted.com և cangemyreputation.com կայքերը:
Բոլերթին բաց լուսանկարներ են ուղարկել այլ տղամարդիկ, ովքեր այդկերպ ցանկացել են վրեժ լուծել իրենց նախկին սիրեցյալներից: Նրանք նաև հայտնել են տվյալ կնոջ անունը, բնակության վայրը, և սոցցանցերում էջերի հասցեն:
Այս տեղեկությունը տեղադրվել է առաջին կայքում: Երկրորդում 300 դոլարի դիմաց առաջարկվել է ջնջել լուսանկարները:
Մեղադրող կողմը կարծում է, որ այդ լուսանկարներն ազդել են զոհերի աշխատանքի և անձնական կյանքի վրա: Մի դեպքում նույնիսկ Բոլերթի գործողությունները հանգեցրել են ինքնասպանության փորձի:
28-ամյա Քևին Բոլերթը հերքել է մեղադրանքները:












































