LG-ն ներկայացրել է հաջորդ ֆլագման սմարթֆոնի էկրանը` մինչև սարքավորման թողարկումը, գրում է Vido.com.ua-ն:
LG G4-ի էկրանը կունենա մի շարք առավելություններ: Հարավկորեական արտադրողը հայտարարել է, որ սկսել է 5,5 դյույմ տրամաչափով LCD պանելի արտադրությունը, որն ապահովում է էկրանի 1.444×2.560 պիքսել լայնությունը: Այն կունենա նաև 20 տոկոսով առավել հարուստ գունային փոխանցումներ: Ընկերությունը պնդում է, որ նման գուներանգի հասել է կապույտ լուսարձակող չիպի կարմիր և կանաչ լյումինոֆորների հետ միացման շնորհիվ:
Էկրանը 30 տոկոսով ավելի շատ վառ գույներով կլինի: Սև գույնն առավել խորը կարտահայտվի, իսկ պատկերն առավել հստակ կդառնա, քանի որ էկրանին կշերտավորվի ուլտրամանուշակագույնը:











































