Monday, 29 06 2026
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը

Դատախազությունը շատ դեպքերում հենց ինքն էլ խախտել է օրենքը. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն այսօր ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին 2014թ-ի տարեկան զեկույցը:

Դրա առաջին հատվածը նվիրված է Դատախազության գործունեությանը: Զեկույցում ՄԻՊ-ը դժգոհում է, որ դատախազությունը պատշաճ տեղեկատվություն չի տրամադրել, ընդ որում՝ ոչ միայն իրենց: Զեկույցում նշվում է, որ Դատախազությունը չի ապահովել իր գործունեության թափանցիկությունը, բազմաթիվ դեպքերում խախտել է քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը` չպատասխանելով ներկայացված հաղորդումներին, դիմումներին, չտրամադրելով օրենքով սահմանված այլ տեղեկություններ:

ՄԻՊ-ը ևս բացառություն չէ: 2014թ-ի իր գործունեության մասին սպառիչ տեղեկատվություն չտրամադրելու հետևանքով, ինչպես նշվում է, զեկույցում ներկայացված խնդիրները սպառիչ չեն:

«Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ»,- ասված է ՄԻՊ-ի 2014թ-ի զեկույցի՝ Դատախազությանը վերաբերող հատվածում:

Փաստաթղթում նշված է, որ Դատախազությունը ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրերից ու քրեակատարողական հիմնարկներից բազմաթիվ դիմումներ է ստացել անձանց մոտ մարմնական վնասվածքների առկայության մասին, բայց վնասվածքների առկայության փաստով բազմաթիվ դեպքերում կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ:

ՄԻՊ զեկույցում վկայակոչված վիճակագրության համաձայն, ոստիկանությունը անցած տարվա ընթացքում ՁՊՎ-ներ ընդունված 186 անձանց մոտ հայտնաբերել է մարմնական վնասվածքներ, իսկ ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով՝ ՔԿՀ-ներ մարմնական վնասվածքներով ընդունվել է 321 անձ:

Չնայած նրան, որ Դատախազությունն իրականացնում է հսկողություն հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, շատ դեպքերում հենց ինքն էլ խախտել է օրենքը: Ինչպես նշում է ՄԻՊ-ը, «Դատախազությունը մի շարք դեպքերում չի ապահովել հետաքննության և նախաքննության մարմինների, այդ թվում` Ոստիկանության, Քննչական կոմիտեի կողմից հաղորդումների քննարկման ժամկետի պահպանումը»:

Պաշտպանն անդրադարձել է նաև բանակում տեղի ունեցած դեպքերին՝ հիշեցնելով, որ արդեն մի քանի տարի ինքը բարձրաձայնում է ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների քրեական գործերը բացահայտելու ուղղությամբ Դատախազության կողմից բավարար միջոցներ չձեռնարկելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ չուսումնասիրելու, ինչպես նաև քննությունը անհիմն ձգձգելու խնդիրները, բայց իրավիճակը չի փոխվում:

Այս տարի ՄԻՊ-ը դարձյալ դիմումներ է ստացել ոչ հակառակորդի գնդակից զոհված զինծառայողների ծնողներից, որտեղ նշվում է, որ «Դատախազության կողմից չի ապահովվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, չեն պահպանվել գործերի քննության ողջամիտ ժամկետները, չեն իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչի արդյունքում այդ դեպքերը տարիներ շարունակ մնացել են չբացահայտված»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում