Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիայի ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հիասթափված է իր հասցեին հնչող քննադատություններից ու պատրաստ է փոխվել:
Բլատերը սուր քննադատության է ենթարկվել մասնավորապես այս տարվա մայիսին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ:
«Բլատերի հետ վերջին խոսակցությունից հետո կարող եմ ասել, որ նա հիասթափված է իր հասցեին հնչող քննադատություններից: Բացասական չեմ տրամադրված նրա հանդեպ, քանի որ տեսնում եմ, որ նա պատրաստ է փոխվել:
Բացի այդ, ինձ գոհացնում են փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ՖԻՖԱ-ում: Լավատեսորեն եմ տրամադրված»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերում է BBC-ն:










































