Հոլիվուդյան դերասան ու պրոդյուսեր Լեոնարդո Դի Կապրիոն դարձյալ նոր ընկերուհի ունի: Բաժանվելով գերմանացի 22-ամյա մոդել Թոնի Գարնից՝ նա սկսել է հանդիպել ամերիկացի դերասանուհի և մոդել Քելլի Ռորբախի հետ, որին վերջերս Sports Illustrated Swimsuit-ը ճանաչել էր «Տարվա նորելուկ», հայտնում է New York Post-ը:
2007-ին այդ տիտղոսին արժանացել էր իսրայելցի մոդել Բար Ռաֆայելին, որն այդ ժամանակ համարվում էր Լեոյի հարսնացուն:
2011թ. բաժանվելով Ռաֆայելից, ում հետ հանդիպխում էր 6 տարի, Դի Կապրիոն սկսեց իր ընկերուհիներին փոխել ձեռնոցի պես:
Մինչ Գարնի հետ հանդիպելը նա հանդիպում էր դանիուհի Նինա Ագդալի հետ, լուրեր էին պտտվում նաև երգչուհի Ռիհաննայի և Դարյա Ժուկովայի հետ սիրավեպերի մասին:
















































