Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը զգուշացրել է, որ իր երկիրը կձեռնարկի «երկրորդ և երրորդ միջոցները» ՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ այդ քայլերը կարող են ձեռնարկվել, եթե ԱՄՆ-ը շարունակի ագրեսիա ցուցաբերել Փհենյանի հանդեպ:
Դրա հետ մեկտեղ, ITAR-TASS-ը հաղորդում է, թե Հարավային Կորեայի հետախուզությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է անցկացնել ևս մեկ միջուկային փորձարկում:
Սեուլում կարծում են, որ Հյուսիսային Կորեան կարող է իրականացնել ևս մեկ միջուկային պայթյուն և արձակել հեռահար հրթիռ, եթե ՄԱԿ ԱՆվտանգության խորհուրդը որոշի պատժել Փհենյանին երեքշաբթի իրականացրած միջուկային փորձարկման համար:









































