Կաթնատամների հեռացումը նախադպրոցական շրջանում երեխաների համար ինքնատիպ փորձություն է։ Ոմանք դիմում են ատամնաբույժի օգնությանը, իսկ ոմանք փորձում շարժվող կաթնատամները հեռացնել տանը՝ այն կապելով տարբեր օբյեկտներից, օրինակ՝ դռնից, որի շարժից ատամը դուրս է թռչում։
Իսկ ահա օտարերկրացի հայրիկը ներկայացնում է որդու ատամը հեռացնելու իր մեթոդը: YouTube-ում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հայրիկը թելով ամրացնում որդու շարժվող ատամներն իր Chevrolet Camaro մեքենային ու շարժում այն տեղից՝ հեռացնելով որդու ատամները։









































