«Թղթե տնակ» հեռուստասերիալը երկարացվել է ևս մեկ եթերաշրջան։ Հեռուստադիտողներին սպասվում է սերիալի 4-րդ եթերաշրջան։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Նկարահանումները կսկսվեն այս տարվա ամռանը, իսկ նոր սերիաները կսկսեն էկրան բարձրանալ 2016 թվականին։
Երրորդ սեզոնի պրեմիերան կայացել է 2015-ի փետրվարի 27-ին՝ Netflix տեսածառայությունում։
Քաղաքական դրամայի առաջին եթերաշրջանը, որում գլխավոր դերով հանդես է եկել Քևին Սպեյսին, էկրան է բարձրացել 2013 թվականին։











































