Thursday, 02 05 2024
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում

ԱԺ-ն և ԿԲ-ն փորձում են մեծացնել բանկերի նկատմամբ պակասող վստահությունը

ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել` առաջարկելով փոփոխություն կատարել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում: Գործող օրենքով եթե բանկն անվճարունակ է ճանաչվում, ապա Ավանդների փոխհատուցումը երաշխավորող հիմնադրամը վճարում է ֆիզիկական անձանց ավանդները 4 միլիոն դրամի չափով, եթե ավանդը դրամային է, և 2 միլիոն դրամի չափով, եթե ավանդմ արտարժութային է: Մելքումյանը առաջարկել է այս շեմը կրկնապատկել. դրամային ավանդների դեպքում դարձնելով 8 միլիոն, իսկ արտարժութային ավանդների դեպքում` 4 միլիոն: Կառավարությունը ավելի առաջ է գնացել, և առաջարկում է այս թվերը դարձնել համապատասխանաբար 10 միլիոն դրամայինի, և 5 միլիոն արտարժութային ավանդների համար: Երեկ կայացած նիստում խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս նախաձեռնությանը, և այն կմտնի խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգ:

Իհարկե, պատգամավորները և կառավարությունը կփորձեն ներկայացնել, որ իրենք ցանկանում են, որ քաղաքացիների ավանդները ավելի պաշտպանված լինեն, որ եթե անգամ բանկերը անվճարունակ ճանաչվեն, քաղաքացիները կարողանան հետ ստանալ իրենց խնայողությունները և չլինի այնպես, ինչպես եղավ ԽՍՀՄ խնայբանկում պահվող ավանդների հետ: Մի խոսքով, ամբողջական մտահոգություն մեր երկրի քաղաքացիների, նրանց խնայողությունների և ունեցվածքի նկատմամբ, և ոչինչ ավելին:

Իրականում, վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները` դրամի արժեզրկումը և ֆինանսական անկայունությունը, մարդկանց ստիպում են մտածել, թե որքանով են պաշտպանված բանկերում պահվող իրենց գումարները: Բանկերից սկսվել է միջոցների արտահոսք, քանի որ քաղաքացիների մի մասը սկսել է մտածել, որ անկայուն մեր օրերում ավելի հուսալի է փողը տանը պահել, քան բանկում, չնայած որ տանը փող պահելն էլ ունի իր ռիսկերը: Բայց բանկերից ստացվող տեղեկությունները ցույց են տալիս, որ տանը փող պահելու ռիսկերը նվազ վտանգավոր են գնահատում, քան բանկային ռիսկերը:

Իշխանություններն ուզում են օգնել բանկային համակարգին և լրացուցիչ երաշխիքներ տրամադրել ավանդատու քաղաքացիներին: Պետությունը ուզում է ասել, որ եթե անգամ բանկը անվճարունակ ճանաչվի, միևնույն է, պետությունը պատրաստ է ինքը փոխհատուցել ավանդատուի` բանկում ունեցած միջոցները: Այսինքն` այս օրենքի փոփոխությունը ոչ թե քաղաքացիներին, այլ բանկերին օգնելու նպատակ է հետապնդում: Որովհետև, եթե քաղաքացիները սկսեն ավելի մասսայաբար հետ պահանջել իրենց գումարները, ապա բանկային համակարգը, որի վիճակը առանց այդ էլ լարված է, կարող է ընդհանրապես պայթել: Մնում է, որ քաղաքացիները հավատան պետության տված երաշխիքներին և հավատան, որ իրենց խնայողություները, բանկերի սնանկության պարագայում իսկապես համարժեք կփոխհատուցվեն:

Իսկ որ քաղաքացիները այնքան էլ չեն վստահում պետությանը` պարզ դարձավ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի ներկայացրած տեղեկություններից: Ըստ նրա, բանկերում քաղաքացիների կողմից պահվող ավանդների 70 տոկոսը դոլարային են և միայն 30 տոկոսն է դրամային, և դա այն դեպքում, երբ դոլարային ավանդների համար վճարվող տոկոսադրույքը գրեթե կրկնակի պակաս է դրամային ավանդների համար վճարվող տոկոսներից: Սա նշանակում է, որ քաղաքացիները չեն վստահում ազգային արժույթին;

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ասում է, որ երկրում ընդհանրապես չպետք է լինեն արտարժութային ավանդներ, չպետք է լինեն արտարժութային վարկեր: Բագրատյանը ասում է, որ աշխարհի երկրների 85 տոկոսում պետությունը արգելում է բանկերին արտարժույթով տոկոսներ ներգրավել և վարկեր տալ և օրինակ է բերում Եվրամիությունը, որի անդամ երկրներում նման արգելք է գործում: Ներսես Երիցյանը ասում է, որ մի պահի Հայաստանն էլ կգա դրան, բայց եթե հիմա նման բան անեն, և արգելեն արտարժութային ավանդները, ապա այդ գումարները դուրս կբերվեն Հայաստանից: Երիցյանը օրինակ է բերում Արգենտինային, որտեղ մի երկու անգամ նման փորձ կատարվել է, սակայն դա ավելի վատ հետևանքներ է ունեցել: Այսինքն, Երիցյանն էլ է ընդունում, որ քաղաքացիները չեն վստահում ազգային արժույթին:

Իսկ ընդհանրապես, հնարավոր է հավատալ ազգային արժույթին և պետության տված երաշխիքներին, երբ քաղաքացիները տեսնում են, որ ազգային արժույթի արժևորումներն ու արժեզրկումները, այսինքն` տատանումները, ծառայում են միայն ավելի շատ փող աշխատելուն, որ այդ արժույթի փոխարժեքը ոչ միայն կայուն չէ, այլ, որ ամենավտանգավորը կանխատեսելի չէ: Իսկ օրենքներով կամ դրանցում կատարվող փոփոխություններով հնարավոր չէ ազդել մարդկանց վերաբերմունքի վրա և նրանց վստահություն ներշնչել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում