Համացանցում հայտնվել է մի դրվագ Լարս ֆոն Թրիերի նոր՝ «Նիմֆոմանկա» ֆիլմից: Այն հրապարակվել է Artifical Eye կինոարտադրող ընկերության բլոգում:
Լուսանկարում պատկերված է գլխավոր հերոսուհի նիմֆոմանկա Ջոյին մարմնավորող Շարլոտա Հենսբուրգը՝ երկու սևամորթ տղամարդկանց հետ: Ըստ տվյալների՝ ֆիլմը հիմնված է Ջոյի հիշողությունների վրա: Նա պատմում է իր կյանքի պատմությունը իրեն փողոցում գտած տղամարդուն (Սթելան Սքարթսգարդ): Ֆիլմում շատ են սեքսուալ տեսարանները:
Ֆիլմում նկարահանվել են Ումա Թուրմանը, Շայա Լաբեֆը, Ջեիմի Բելլը, Քրիսթիան Սլեյթերը և Ուիլիեմ Դեֆոն: Նկարահանումները տեղի են ունեցել 2012 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին Գերմանիայում և Բրազիլիայում: Ռեժիսորը նախապատրաստել է ֆիլմի 2 տարբերակ: Առաջինը նախատեսված է վարձույթի համար, երկրորդում տեսարաններն ավելի բաց կլինեն:
Ֆիլմը վարձույթի կհանվի 2013 թ. մայիսից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: Իսկ պրեմիերան կարող է տեղի ունենալ Կաննի կինոփառատոնի ընթացքում:











































