Իրանը Ռուսաստանին առաջարկել է մասնակցել երկրի մի քանի նավթագազային հանքերի շահագործմանը: Այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ փոխանցում է Interfax-ը:
Նովակի խոսքով՝ իրանական կողմը Ռուսաստանին է փոխանցել մի շարք հանքավայրերի շահագործմանը մասնակցելու առաջարկ:
Նա հստակեցրել է, որ այսօր տեղի ունեցած ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում կողմերը քննարկել են իրանական օրենսդրական փոփոխությունների հարցը, համաձայն որոնց՝ ռուսական ընկերությունները կարող են մասնաբաժին ունենալ այդ նախագծերում:







































