Պորտուգալացի հայտնի ռեժիսոր Մանուել դե Օլիվեյրան մահացել է 106 տարեկանում, հայտնում է AFP-ն:
Իր առաջին ֆիլմը՝ վավերագրական «Դոուրու, գետի խառնաշփոթ», էկրան է բարձրացել 1931-ին, ու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արդեն համարվում էր պորտուգալական կինոյի դասական:
Մինչ օրս Օլիվեյրան եղել է կինոյի պատմության մեջ ամենածեր գործող ռեժիսորը:









































