Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն Պորտուգալիայի հավաքականի կազմում վնասվածք է ստացել:
«Ռեալ»-ի Twitter-ի պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Պեպեն ազդրի վնասվածք է ստացել: Պաշտպանը շարքից դուրս է մնացել 10 օրով:
Ակումբի մարզչական շտաբը հուսով է, որ Պեպեն կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղին:
«Ռեալ»-ի առաջին մրցավեճն «Ատլետիկո»-ի հետ կկայանա ապրիլի 14-ին, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 22-ին:








































