Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան հայտարարել է, որ հաճախ է սադրանքների ենթրակվում մրցակիցների կողմից, ովքեր փորձում են ստիպել նրան կարմիր քարտ ստանալ: Ընդ որում, հարձակվողը նշել է, որ արդեն սովորել է հաղթահարել այդ դժվարությունը:
«Արդեն սովոր եմ սադրանքների: Փորձում եմ բարելավել խաղային որակներս, որպեսզի չենթարկվեմ սադրանքների:
Բայց այդ դեպքում ևս փորձում եմ խաղալ իմ ոճով և կշարունակեմ պայքարել թիմիս համար: Չեմ կարող հրաժարվել մարտիկի իմ ոճից»,- Marca-ն մեջբերում է Կոստայի խոսքերը:






































