Ամերիկյան Google կորպորացիան ներկայացրել է Chromebit նոր սարքը, որը ներառում է իր մեջ համակարգչի բոլոր գործառույթները։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Սարքի արտադրությամբ ու վաճառքով կզբաղվի ASUS ընկերությունը։ Սարքը վաճառքի դուրս կբերվի այս ամռանը։
Հաղորդագրությունում նշվում է, որ չափերով այն ավելի փոքր է, քան շոկոլադե բատոնը։ Chromebit-ը լիարժեք համակարգիչ է, որը հասանելի կլինի 100 դոլարով։
Այն նախատեսված է բիզնեսում և դպրոցներում կիրառման համար։ Chromebit-ով աշխատելու համար այն պետք է միացնել ցանկացած մոնիտորի՝ համակարգչի կամ հեռուստացույցի։













































