Saturday, 20 06 2026
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը

Աստղային կատակներ

Հայտնիները նույնպես մարդիկ են, և նրանցից շատերը սիրում են կատակել: Սակայն սովորական մարդկանց և աստղերի կատակների միջև տարբերությունն այն է, որ նրանք ոչ թե մեկ-երկու մարդու են հիմարեցնում, այլ հազարավորների: ELLE-ը ներկայացնում է աստղային ամենաուշագրավ կատակները:

1. Անցած տարվա օգոստոսին Ջեյմս Ֆրանկոն համացանցում հրապարակել է իր և սիրելիի՝ Լանա Դել Ռեյի լուսանկարը և գրառել. «Մենք ամուսնացել ենք»: Սենսացիա առաջացնելուց հետո Ֆրանկոն շտապել է հայտարարել, որ դա միայն կատակ էր:

Джеймс Франко и Лана Дель Рей
2. Ռոբերտ դե Նիրոն որոշել է կատակել Բրեդլի Կուպերի հետ և նրա հյուրանոցային համար անչոուսներով և սարդինաներով 13 պիցցա է ուղարկել: Կատակն այն է, որ Կուպերը սարդինաներ և անչոուսներ տանել չի կարողանում:

Роберт Де Ниро и Брэдли Купер
3. Ջասթին Բիբերը նույնպես բավականին կատակասեր է: Նա Twitter-ում մի հեռախոսահամար է հրապարակել և գրառել, որ դա իրենն է: Սակայն հեռախոսահամարում դիտմամբ վերջին նիշը նշված չէր: Երկրպագուները սկսել են տարբերակներ մտածել, և այդ տարբերակներից մեկը թոշակառու մի զույգի հեռախոսահամար է եղել, ում նրանք զանգահարել են հազարավոր անգամ: Թոշակառուները բարկացել են, իսկ երբ պարզել են, թե ով է Բիբերը, ապա իրավաբաններ են վարձել, ովքեր էլ կապվել են կատարողի ներկայացուցիչների հետ: Այժմ Բիբերի համար արդեն կատակելու ժամանակ չէ:

Джастин Бибер
4. 2013 թ. նոյեմբերին երգիծաբան Սաշա Բարոն Քոենը բեմից գցել է հաշմանդամի սայլակի վրա նստած Գրեյս Քոդինգթոն անունով դերասանուհուն: Դա տեղի է ունեցել Brittania Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Հանդիսատեսին արագ հայտնել են, որ դա ուղղակի կատակ է եղել: Սակայն պարզվել է, որ նման դերասանուհի իրականում գոյություն չունի: Այժմ մնում է գուշակել, թե ով է նստած եղել հաշմանդամի սայլակին:

Саша Барон Коэн и старушка в инвалидном кресле
5. Նախկինում Էշթոն Քաթչերը MTV ալիքում հաղորդավար էր աշխատում և վարում էր աստղային կատակների մասին ծրագիրը: Նրա ամենազվարճալի կատակներից մեկը Ջասթին Թիմբերլեյքի հետ է տեղ ունեցել, երբ երգչի տուն է ժամանել դատական ակտերի հարկադիր կատարողը և ցույց տալով վճիռը՝ սկսել է ցուցակագրել նրա կարողությունը, ընդ որում՝ ամենաթանկարժեքները՝ մեքենաները, ժամացույցը և այլն: Ցնցված Թիմբերլեյքը ուղղակի ափերից դուրս է եկել, և հենց այդ պահին էլ հայտնվել է Էշթոնը:

Эштон Катчер и плачущий Джастин Тимберлейк
6. Հոլիվուդյան կատակասերներից հետ չի մնում նաև Բրեդ Փիթը, ով 2001 թ. Ամանորի գիշերը որոշել է տուն վարձել, հրավիրել ընկերներին Միլենիումը միասին նշելու: Ուղիղ կեսգիշերին առանձնատան լույսերն անջատվել են, կապը նույնպես խափանվել է, դուռը բացվել է, և սենյակ են մտել դիմակավորված և զինված մարդիկ և թմրավաճառքի համար կապկպել աստղային հյուրերից մեկին:

Брэд Питт

7. Գրեթե իր բոլոր կատակները Ջորջ Քլունին իրականացնում է իր լավագույն ընկերոջ՝ Ռիչարդ Քայնդի վրա: Օրինակ՝ նրա ծննդյան օրը աղբանոցում գտած մի նկար է նվիրել և հայտարարել, որ դա մեծ նկարչի գլուխգործոց է: Արդյունքում Քայնդը նկարը կախում է հյուրասրահում, իսկ նրա հյուրերը հինգ տարի շարունակ չեն դադարում հիանալ արվեստի այդ գլուխգործոցով: Հինգ տարի անց Քլունին իր կատակի մասին խոստովանել է հեռուստաշոուներից մեկի եթերում:

Джордж Клуни

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում