Պրահայի կենդանաբանական այգում դրա 80 տարվա պատմության մեջ առաջին անգամ փղիկ է ծնվել,- հայտնում է չեխական «ՉՏԿ» տեղեկատավական գործակալությունը՝ հղում անելով գազանանոցի տնօրեն Միրոսլավ Բոբեկին:
«Դոննա փիղը ձագ է ունեցել, փոքրիկն անմիջապես ոտքի է կանգնել»,- պատմել է Բոբեկը: Դոննան Պրահայի կենդանաբանական այգի տարվել է անցյալ տարվա գարնանը Ռոտերդամից:
Բոբեկի խոսքերով՝ փղիկն առայժմ անուն չունի. գազանանոցի տնօրինությունը համարում է, որ նրա համար անուն պետք է ընտրեն այցելուները քվերակությամբ:
Պրահայի գազանանոցում առաջին փիղը հայտնվել է 1933-ին:










































