Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

«Սև ցուցակում» հայտնված 3000 հայերի դիմումներից Ռուսաստանն ընդամենը 850-ին է տվել դրական պատասխան

ՌԴ-ում վարչական իրավախախտումների մասով պատիժ չկրելու և ՌԴ մուտքի արգելանքը վերանայելու խնդրանքով 6200-ից ավելի քաղաքացիներ դիմել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն, շուրջ 3000 դիմումից դրական է եղել ընդամենը 850-ի պատասխանը: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Խնդիրը հայտնի է, շատ է քննարկվում: Մեր շատ համաքաղաքացիներ Ռուսաստանի Դաշնությունում՝ կապված ռեժիմային փոփոխության հետ, խնդիրներ են ունենում, որովհետև նախկինում Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու պարագայում որոշակի վարչական իրավախախտումներ են ունեցել, որոնց մասին շատ հաճախ իրենք նույնիսկ տեղյակ էլ չեն լինում, ինչը չի ազատում նրանց այդ վարչական իրավախախտումների հիմքից: Խնդիրն առաջացել է, և հիմա բավականին մեծ դիմումների հոսք ունենք: Խնդիրը քննարկվում է, մենք հավաքում ենք այդ դիմումները, սահմանված ընթացակարգով ներկայացնում ենք Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններին, նրանք մեկ անգամ ևս այնտեղ քննարկում են սահմանված ընթացակարգերով: Եթե կան վարչական իրավախախտումներ, որոնք մարվել են կամ դիտվում են որպես ժամանակի մեջ ավելի մեղմ կամ պակաս պրոբլեմատիկ, ապա այդ մարդկանց համար մենք թույլտվություն ենք ստանում, և այդ մարդիկ մեկնում են:

Հիմա մեր իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետի կամ նախարարների համապատասխան գործընկերների հետ մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ ռուսական իշխանությունները որոշակի կատեգորիայի մարդկանց նկատմամբ, մասնավորապես՝ պայմանավորված ընտանիքների վերամիավորմամբ, երեխաների առկայությամբ, խնդիրներով, թե ինչ պատճառներով են նրանք մեկնում Ռուսաստանի Դաշնություն և անկասկած պայմանավորված իրավախախտումների որոշակի որակով, իրենք ավելի մեղմ մոտեցում են դրսևորում»,- ասաց նա:

Վաչե Տերտերյանի խոսքով՝ էականորեն ավելացել է դրական պատասխաններով արձագանքների քանակը, բայց, այնուամենայնիվ, խնդիրը մնում է այդ տիրույթում: Եթե կա վարչական իրավախախտում, ապա մենք պետք է հարմարվենք Ռուսաստանի Դաշնության օրենքներին:

Անդրադառնալով ՄԱԿ-ի զեկույցին, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիներից Եվրոպա ապաստան ստանալու համար դիմել է 5000-ից ավելի քաղաքացի, Վաչե Տերտերյանը խնդիրը բացատրեց նրանով, որ մեր շատ համաքաղաքացիներ Եվրոպայում կարգավիճակ ստանալու այդ ձևն են նախընտրում:

5000 քաղաքացիները, նրա խոսքով, խաբում են Եվրոպային:

«Հետապնդում ասածների մի ստվար հատված դիմում է եվրոպական երկրներին, դիմում է ոչ միայն քաղաքական հետապնդման, այլև այլ կարգի հետապնդումների համար»,- ասաց նա:

Հարցին՝ Հրաչիկ Միրզոյանը, ում օրերս հանրահավաքի ժամանակ դանակահարեցին, արդյոք կարո՞ղ է դիմել Եվրոպա՝ քաղաքական ապաստան ստանալու համար, Վաչե Տերտերյանը նշեց, որ լավ չի հասկանում, թե ինչու պետք է դիմի Եվրոպային քաղաքական ապաստանի համար։ «Ես էլ հիմա դուրս գամ, կարող է վրաերթի ենթարկվեմ, գնամ դիմեմ եվրոպական մարմինների՞ն»,- զարմացած նշեց Վաչե Տերտերյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում