Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ցեղասպանության փոխարեն՝ կոտորած, ճանաչման փոխարեն՝ վերադարձ հայրենիք

Մարտի 28-29-ը Փարիզում տեղի է ունեցել Արևմտահայերի չորրորդ համագումարը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 120 պատվիրակներ: Պատվիրակների թվում եղել են բավական հետաքրքիր ինդիվիդումներ՝ այնպիսին, ինչպիսին Հայաստանի Կոմկուսի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանն է կամ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ներկայացուցիչներ են եղել Հայաստանի, Լիբանանի, Վրաստանի խորհրդարաններից, համագումարին ներկա է եղել Իրաքի Քրդստանի խորհրդարանի պատգամավոր Ալի Հալոն:

Բայց ավելի հետաքրքիր է այն հուշագիրը, որն ընդունվել է համագումարի կողմից և ուղղված է Թուրքիայի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին: Այս հուշագրում որևէ խոսք կամ հիշատակում չկա Ցեղասպանության մասին, իսկ Օսմանյան Թուրքիայում և Թուրքիայի Հանրապետությունում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները բնորոշվում են որպես «հայ քաղաքացիների կոտորածներ, բռնի տեղահանումներ, բռնի միաձուլում այլ ազգերի հետ»: Ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն էլ հուշագրի հեղինակները պահանջում են ճանաչել հայերի գույքային իրավունքները և նրանց Թուրքիայի Հանրապետություն՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը:

Այս համագումարի որոշ մասնակիցներ առայժմ հրաժարվում են պաշտոնական բացատրություն տալ Ցեղասպանության ճանաչումից իրենց հրաժարումին, բայց մասնավոր զրույցների ընթացքում ասում են, որ իրենք ամենևին էլ չեն հրաժարվում Ցեղասպանության փաստից, ուղղակի սա մի գործընթաց է, որը կապ չունի Ցեղասպանության ճանաչման հետ, սա ուղղված է դրա հետևանքների վերացմանը:

«Մենք չենք ցանկանում կտրվել իրականությունից և լինել ուտոպիստներ. այսօրվա Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և մենք անընդհատ Թուրքիայի իշխանությունների դեմ դնելով ճանաչման խնդիրը՝ միևնույն է, հանդիպելու ենք պատի, և այդպես շարունակվելու է գուցե ևս 100 տարի: Դրա փոխարեն մենք ուզում ենք լուծել այնպիսի խնդիրներ, որոնց լուծմանը Թուրքիայի իշխանությունները պատրաստ են գնալ: Մասնավորապես, մենք պետք է հասնենք նրան, որ ճանաչվի Թուրքիայում ապրող 5 միլիոն հայերի հայ կոչվելու և իրենց հայրենիքում որպես հայ ապրելու իրավունքը, պետք է ճանաչվի այն հայերի իրավունքը, ովքեր լինելով արևմտահայերի ժառանգներ՝ պատրաստ են վերադառնալ և ապրել իրենց պատմական հայրենիքում»:

Հայաստանում Արևմտահայերի ազգային խորհրդի գործունեությանը վերաբերվում են չափազանց զգուշավորությամբ: Թեև Հայաստանի խորհրդարանը Փարիզում կայացած համագումարին ներկայացված է եղել Շիրակ Թորոսյանով, ով ընթերցել է խորհրդարանի նախագահի ուղերձը, սակայն Հայաստանի պաշտոնական շրջանակները մտածում են, որ Արևմտահայերի ազգային խորհուրդը կարող է անկախ իր կամքից մտնել մի խաղի մեջ, որը ձեռնտու է Թուրքիայի իշխանություններին կամ անուղղակիորեն թելադրված է նրանց կողմից:

Արևմտահայերի ազգային համագումարի ներկայացուցիչներն էլ կարծում են, որ «Չգործել, որպեսզի չսխալվել» սկզբունքը անընդունելի է իրենց համար, և հենց այդ սկզբունքով են առաջնորդվել հայկական բոլոր կազմակերպությունները՝ 100 տարի մատնվելով անգործության: Արևմտահայերի ազգային խորհրդի և համագումարի կողմից ընդունված հուշագրին դեմ են ՀՅԴ ներկայացուցիչները:

Ձեզ ենք ներկայացնում հուշագրի նախնական տեքստը, որն ընդունվել է միաձայն:

Մենք՝ արևմտահայկական հայրենակցական միությունների պատվիրակներս, հայկական սփյուռքի համայնքների ներկայացուցիչներս, քաղաքական կուսակցությունների դիտորդների ներկայությամբ մասնակցեցինք՝ որպես Օսմանյան Կայսրության հայերի ժառանգներ, Արևմտահայոց 4-րդ համագումարին, որը տեղի ունեցավ Փարիզում 2015թ. մարտի 28-ից 29-ը:

Արևմտահայոց 4-րդ համագումարն անդրադարձավ մեր ժողովրդի կողմից հազարամյակներ բնակեցրած հայրենիքի զրկման արդյունքում կրած քաղաքակրթական աղետի (որի բացասական հետևանքները մենք կրում ենք մինչև այսօր) պատմական, քաղաքական և իրավական կողմերին:

Համագումարի ընդունած եզրակացությունների հիման վրա մենք սույնով հռչակում ենք. 1908թ. Իթթիհաթ վե Թերաքի Ջեմիյեթի (երիտթուրք) կուսակցության իշխանության գալու արդյունքում պարբերաբար կիրառվեց ազգագրական շինարարական քաղաքականություն, որի նպատակն էր ձևափոխել բազմազգ և բազմակրոն կայսրությունը միատարր և միակրոն պետության: Այս քաղաքականությունը, ի թիվս այլոց, ներառում էր միտումնավոր իրականացված այնպիսի գործողություններ, ինչպիսիք էին Օսմանյան կայսրության՝ ազգությամբ հայ քաղաքացիների կոտորածները, բռնի տեղահանումները, բռնի միաձուլումն այլ ազգերի հետ, ինչպես նաև նրանց մշակութային ժառանգության ոչնչացումը և նրանց մասին հիշողության վերացումը: Այս նույն քաղաքականությանը հետամուտ եղան նաև Թուրքիայի Հանրապետության քեմալական իշխանությունները: 4-րդ համագումարը նշեց, որ անգամ 50-ական թվականներից հետո Թուրքիայի Հանրապետական իշխանությունները չձեռնարկեցին շտկող գործողություններ Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների ոչնչացման, տեղահանման և մասնավոր ու հանրային սեփականության առգրավման քաղաքականության հետևանքները շրջադարձելու համար:

Հիմնվելով վերոգրյալի վրա՝ մենք սույնով պահանջում ենք Թուրքիայի Հանրապետության իշխանություններից շարժվել մեր լիիրավ և արդար նկրտումներին ընդառաջ և իրականացնել հետևյալ գործողությունները.

1. Ճանաչել Արևմտահայոց ազգային համագումարի ներկայությունը Թուրքիայում իրավաբանական անձի կարգավիճակում և վերջինիս ներկայացուցիչների հետ հաստատել անմիջական և կառուցողական երկխոսություն և հիմնադրել առանց հապաղման մեր ձգտումների և մարտահրավերների կառավարման, համակարգման և իրականացման միացյալ գործակալություն:

2. Ձեռնարկել Թուրքիայի Հանրապետությունում հաջորդող բարեփոխումներ Թուրքիայի տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների համար պետության ողջ տարածքում անվտանգ, իրավաբանորեն պաշտպանված և ներդաշնակ գոյության պայմաններ ստեղծելու համար՝ ներառյալ պայմաններ Թուրքիայում և Թուրքիայից դուրս բնակվող հայերի համար սեփական ազգային ծագման և Օսմանյան կայսրության հպատակ/քաղաքացի հայերի ժառանգ լինելու փաստը իրավաբանորեն և բարոյապես ազատ կրելու համար:

3. Մեր՝ որպես ազգային միավորի, մնայուն և անվիճարկելի իրավունքն է մեր հայրենիքը վերադառնալու կամքի իրականացումը:

4. Անմիջապես և առանց նախապայմանների բացել Հայաստանի Հանրապետության հետ թուրքական սահմանը և ձեռնարկել մի շարք միջոցառումներ հայոց պետականության իշխանությունների և ժողովրդի (որի շրջանակներում ապրում են արևմտահայության հարյուր հազարավոր ժառանգներ) հետ միջպետական վստահության և բարեկամական հարաբերությունների հաստատման համար:

5. Տրամադրել արխիվներից օգտվելու որևէ կերպ չսահմանափակված հնարավորություն, ինչն անհրաժեշտ է արևմտահայերի իրավունքների վերականգնման համար: Սա պետք է ներառի բոլոր կադաստրային և քաղաքացիական կացության վերաբերյալ պետական արխիվները, ինչպես նաև այն ողջ տեղեկատվությունը, որը վերաբերում է մեր կողմից կրած բարոյական և նյութական վնասներին և այլ հարակից իրավունքների:

6. Վերադարձնել և վերականգնել համայնքների սեփականությունը՝ ներառյալ եկեղեցիները, դպրոցները, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը:

7. Չեղարկել առանց պայմանների բոլոր օրենքները և իրավական ակտերը, որոնք վերաբերում են ազգությամբ հայերի էքսպատրիացիային, վտարմանը, նրանց «լքյալ գույքի» լիկվիդացիային և էքսպրոպրիացիային, և բոլոր այն օրենքներն ու իրավական ակտերը, որոնք թիրախավորում են հայերին:

8. Ընդունել իրավական միջոցներ արևմտահայերի նախնիների կրած բոլոր անհատական և նյութական վնասների ռեպարացիայի նպատակով:

Վերոնշյալ գործողությունների ձեռնարկումը կնպաստի Թուրքիայի Հանրապետության տարածքում բնակվող տարբեր էթնիկ խմբերի և հայերի միջև առավել լավ փոխըմբռնման: Բացի այդ, այն կերաշխավորի Թուրքիայում և ողջ տարածաշրջանում խաղաղությանը, արդարությանը և տնտեսական աճին, ինչպես նաև սոցիալական զարգացմանն ուղղված բոլորի ձգտումների իրականացմանը:

Արևմտահայոց 4-րդ համագումարը գտնում է, որ Թուրքիայի Հանրապետությունը և նրա ժողովուրդները, որոնք գտնվում են բարդ տարանցման փուլում՝ փակ ազգայնականությունից դեպի հարգանքը բաց ազատական և ժողովրդավարական արժեքների և մարդու ու փոքրամասնության իրավունքների, պարտավոր են որպես առաջնահերթություն կառուցել արևմտահայությանն ուղղված դինամիկ և կառուցողական քաղաքականություն:

Մեր՝ որպես Օսմանյան կայսրության տարածքում ապրած հայերի ժառանգների ճանաչմանը, վերադարձին, հատուցմանը և իրավունքների վերականգնմանն ուղղված ձգտումները հիմնված են իրատեսական, արդար և որ ամենակարևորն է՝ իրավական հիմքերի վրա, որոնց կապակցությամբ արևմտահայերը մնում են հաստատակամ:

Այսպիսով՝ արևմտահայերը, արժևորելով Հայկական հարցի կարգավորմանն ուղղված՝ երրորդ պետությունների պատմական ներգրավվածությունն ու ներդրումը, որպես իրենց ներկա օրակարգի բաղկացուցիչ մաս, առաջնային կարևորություն են տալիս մի կողմից՝ Թուրքիայի Հանրապետության (որպես Օսմանյան կայսրության իրավասուբյեկտության միջազգայնորեն ճանաչված շարունակող) և մյուս կողմից՝ նրա ազգությամբ հայ քաղաքացիների, ինչպես նաև Օսմանյան կայսրության քաղաքացիների՝ ազգությամբ հայ ժառանգների միջև անմիջական երկխոսության հաստատմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում