Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Տեղեկությունների համաձայն` «Գալաթասարայ»-ի ղեկավարները դիմել են մասնագետի գործակալին: 48-ամյա մասնագետին պայմանագիր են առաջրկում` շահավետ պայմաններով: Բացի այդ, Կլոպին խոստացել են ձեռք բերել հարձակվող Էմանուել Ադեբայորի և կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերները:
Ենթադրվում է, որ Կլոպն այդ կապակցությամբ որոշում կկայացնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:







































