Sunday, 28 06 2026
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը

1935թ. այս օրը ծնվեց հայտնի արձակագիր Հրանտ Մաթևոսյանը. (պատմություն)

1935թ. այս օրը Ահնիձոր գյուղում ծնվեց հայտնի գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը:

1952թ. տեղափոխվել է Երևան, սովորել Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ինստիտուտում, ապա՝ 1958-1962թթ. Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետում: 1966-1967թթ. հաճախել է Մոսկվայի բարձրագույն կինոսցենարական կուրսերին, 1965-1967թթ. մասնակցել Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներին:

Գրական ասպարեզ է իջել 1961թ. լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով: Նախասիրած ժանրը վիպակն է, գրել է պատմվածքներ, վիպակններ, էսսեներ, հրապարակախոսական հոդվածներ, սցենարներ ու կինոսցենարներ: ՍՍՀՄ գրողների միության անդամ է դարձել 1964-ից: 1995-2000թթ. Հայաստանի գրողների միության նախագահն էր:

Գրել է «Մենք ենք մեր սարերը» (1962թ.), «Բեռնաձիեր» (1974թ.), «Տաշքենդ» (1982թ.), «Աշնան արև» (1973թ.), «Խումհար» վիպակները, «Տերը» կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են տարբեր լեզուներով: 1994թ. Փարիզի «Ալբին Միշել» հրատարակչությունը տպագրում է Հր. Մաթևոսյանի ընտրանին՝ «Աշնան արև» խորագրով:

Նրա սցենարներով նկարահանվել են «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արև», Տերը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը» կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ «Օգոստոս» կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեն և «Չեզոք գոտի» պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են «Աշնան արևը» և «Կայարանը»:

1967թ. արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակի, 1984թ. Գրականության ՀԽՍՀ պետական մրցանակի, 1984թ. Գրականության ԽՍՀՄ պետական մրցանակի, ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ է (1996թ.):

Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն և այլ լեզուներով:

Մահացել է 2002թ. դեկտեմբերի 18-ին Երևանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում