Մարտի 31-ին տեղի է ունեցել հայկական «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի հիմնադիրներից, պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանի հուղարկավորման արարողությունը։ Այս մասին գրում է թուրքական «Ջիհան» լրատվական կայքը։
Սերոբյանի հոգեհանգստի արարողությունը կայացել է Ֆերիքյոյի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը։ Այս արարողություններին ներկա են գտնվել Սարգիս Սերոբյանի ընտանիքն ու Ստամբուլի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։
Հուղարկավորության կարգն իրականացրել է Թաթուլ արքեպիսկոպոս Անուշյանը։
Հիշեցնենք, որ Սարգիս Սերոբյանը ծնվել է 1935 թվականին: 1996 թվականից աշխատում էր «Ակօսում»՝ ղեկավարելով երկլեզու շաբաթաթերթի հայերեն բաժինը: Նա մահացել է մարտի 28-ին։







































