Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, խոսելով Բունդեսլիգայի 27-րդ տուրում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ հանդիպման մասին, անդրադարձել է մրցակցի խաղին:
Խաղը կայանալու է ապրիլի 4-ին՝ «Բորուսիա»-ի հարկի տակ: Լեհ հարձակվողն իր նախկին ակումբի կազմում առանձնացրել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին:
«Հիմա, ինչպես և նախկինում, «Բորուսիա»-ն չափազանց շատ է կախված Ռոյսի խաղից: Միշտ խաղս ստացվում էր, երբ խաղում էի Մարկոյի հետ: Բայց երբ նա չէր լինում խաղադաշտում, խնդիրներ էինք ունենում»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է Kicker-ը:
Հիշեցնենք, որ Լևանդովսկին «Բավարիա»-ի կազմը համալրել է 2014թ. ամռանը՝ տեղափոխվելով «Բորուսիա»-ից:









































