Օլիվյա Ուայլդը դարձել է Shape ամսագրի ապրիլյան համարի հերոսուհին, որտեղ 31-ամյա աստղը ցուցադրել է իր նրբագեղ կազմվածքը՝ հայտնում է spletnik.ru-ն:
Նա նաև խոստովանել է, որ երեխայի ծննդից հետո իր մարմինը զգալիորեն փոխվել է, ընդ որում՝ ոչ լավ իմաստով:
«Իմ կազմվածքը կատարյալ չէ: Իրականում ես ավելի թառամած եմ, քան երբևէ: Այս ամսագրում իմ լուսանկարների նպատակն է ընդգծել իմ լավագույն կողմերը: Ճշմարտությունն այն է, որ ես մայր եմ և ունեմ համապատասխան տեսք»,- ասել է նա:
Բացի այդ՝ նա խոսել է պարբերական մարզումներ անցկացնելու մասին:
«Ես հավատում եմ աշխարհին, որտեղ մայրերը կարիք չունեն թաքցնելու հղիության ու ծննդաբերության ֆիզիկական ապացույցները: Ես հավատում եմ նաև, որ մարզումները հավասարաչափ օգտակար են ինչպես մարմնի, այնպես էլ գլխուղեղի համար: Ես չեմ ցանկանում իմ ժամանակը վատնել հանուն իդեալի պայքարի»,- ասել է դերասանուհին:












































