Այսօր Համաշխարհային բանկը հրապարակել է «Աշխարհի զարգացման զեկույց 2011»-ը, որը նվիրված է աշխարհում առկա հակամարտություններին, անվտանգության ապահովմանը և երկրների զարգացմանը: Այդ զեկույցի համաձայն` աշխարհում կա 42 մլն փախստական:
«Այդ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հարազատ վայրերը հակամարտությունների, բռնությունների և մարդու իրավունքների խախտումների հետևանքով»,- ասվում է զեկույցում: Համաշխարհային բանկի փորձագետների տվյալներով, մոտ 15 մլն մարդ ստիպված են եղել լքել իրենց երկրի սահմանները, մյուսները փորձել են ապաստան գտնել իրենց երկրի տարբեր շրջաններում: Զեկույցում հատուկ շեշտվում է, որ «մեծ է հավանականությունը, որ այն երկրներում, որտեղ մարդու իրավունքների հետ խնդիրներ կան, կառաջանան նոր հակամարտություններ»:
«Քաղաքական ահաբեկումների 5 բալանոց ինդեքսը» որպես հիմք ընդունելով ` Համաշխարհային բանկի փորձագետները նշել են, որ այն երկրներում, որտեղ մարդկանց կամայական ձերբակալությունների, բռնությունների, մարդկանց անհետացումների և արտադատական մահապատիժների հետևանքով եթե այդ ինդեքսը փոխվում է նույնիսկ մեկ բալով, ապա այդ երկրներում քաղաքացիական պատերազմների առաջացման վտանգն առաջիկա 5 տարիների ընթացքում կրճատվում է 43%-ով:











































