Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Սելթիկ»-ի դեմ խաղի նախօրեին Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, որ իրենց մրցակցին թերագնահատելու կարիք չկա:
«Մենք ուշադիր հետևում ենք «Սելթիկ»-ի առաջընթացին և գիտենք, որ այդ թիմի հետ պետք է զգույշ խաղալ: Սեփական հարկի տակ անցկացվող խաղերում նրանք շատ վտանգավոր են, մանավանդ՝ երկրպագուների աջակցության դեպքում:
Մենք հարգում ենք մեր մրցակցին և հասկանում, թե որքան հզոր և վտանգավոր է այն: Ուսումնասիրել ենք «Սելթիկ»-ի գործողությունները և ուժային խաղ ենք ակնկալում»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:









































